Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու որոշում է կայացվել քննիչի կողմից
ԱՀ ներկայացուցչության շենքին մոտ գտնվող տարածքում Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու որոշում է կայացվել քննիչի կողմից։
Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով, այն վարույթը, որն իրականացնում էր քննիչը, կապ չուներ նախագահին սպասարկող ավտոմեքենայի հետ, հնչեցվող հարցերին քննիչը հստակ պարզաբանում չի տվել։
Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ նույն մեքենան ամիսներ առաջ այդ վարույթի շրջանակներում քննիչի կողմից վերցվել և դատարանի որոշմամբ հետախուզվել էր, սակայն քննությանը հետաքրքրող որևէ տվյալ կամ նյութ չի հայտնաբերվել։