Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը. Մետաքսե Հակոբյան
«Այստեղ հավաքված են ազգային ուժեր, որոնք պայքարում են օտար ուժի կողմից բերված գործակալների դեմ, որոնք պետք է հեռանան, այլ տարբերակ չունեն»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ իսկ ՔՊ-ում մարդիկ են, ովքեր մոռացել են իրենց անցյալը, իրենց խոստումները։
Արձագանքելով ՔՊ-ականների այն մեղադրանքներին, թե «Արցախը մենք չենք հանձնել, Արցախի կապիտուլյացիան ստորագրել է Արցախի վերջին նախագահը», Մետաքսե Հակոբյանն ասաց. «Արցախի նախագահն իրավասու չէ որևէ կապիտուլյացիայի կամ լուծարման փաստաթուղթ ստորագրելու։ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին։
Ակնհայտ փաստերը բերում ենք ոչ թե մենք, այլ այլ երկրների ղեկավարները՝ ինչպես ինքը կարող էր դադարեցնել պատերազմը 2020 թ. հոկետմբերի 10-ին, ինչպես կարող էր դադարեցնել իր մի խոսքով հոկտեմբերի 19-ին, ինչի մասին նաև փաստել է ինքը Ազգային ժողովից, որ այո՝ ինքը կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չարեց, որպեսզի ժողովուրդն իրեն դավաճան չանվանի։
Արդյունքում հազարներով ավելացան մեր զոհերը և արդյունքում մնաց դավաճանի պիտակով։
Հոկտեմբերի 10-ին պատերազմը կանգնեցնելը նշանակում էր ունենալ Հադրութ, Շուշի, ունենալ ավելի ուժեղ ու մեծ Արցախ, իսկ ինքը ծվեն-ծվեն անելով, այդքան զոհերով հանձեց։ Հանձնել է Արցախը Նիկոլ Փաշինյանը, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրեց հայտարարության տակ, այնուհետև ընդհանարապես որևէ առնչություն չունեցավ, տեր չեղավ իր ստորագրությանը, ինչեպս Ալիևը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին