Մոտենում ենք խաչմերուկին, որտեղ տեղի է ունեցել հրեշավոր արարք. Երթը Լեո-Պարոնյան խաչմերուկում է
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի առաջնորդությամբ քաղաքացիներն իրազեկման երթ են իրականացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։
«Մենք մոտենում ենք մի խաչմերուկի, որտեղ տեղի էր ունեցել հրեշավոր մի արարք։ Ոստիկանական մեքենան, արագությունը գերազանցելով, վրաերթի էր ենթարկել ու սպանել հղի կնոջը։ Մեկ վայրկյան իսկ նա չէր հայտնվել անազատության մեջ, շարունակում է իր պաշտոնավարումը»,-հայտարարեց ԱԺ պատգամավոր Դանիելյանը, երբ մասնակիցները մոտեցան Լեո-Պարոնյան խաչմերուկին։
Քաղաքացիները մեկ րոպե լռությամբ հարգեցին երիտասարդ կնոջ հիշտական ու երթը շարունակեցին դեպի Պռոշյան փողոց։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող շարասյան մեքենաներից մեկը հարվածել էր հետիոտնային անցումով անցնող հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին։ Վթարի հետևանքով կնոջ ու պտղի կյանքը փրկել չհաջողվեց։