![](https://panorama.am/news_images/1005/3014854_1/elen_thumb_1_v1.thumb.jpg)
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը կժամանի Հայաստան
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը հունիսի 11-20-ը կժամանի Հայաստան՝ մասնակցելու ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան Տեղական ժողովրդավարության ֆորումին։
Panorama.аm-ին քաղաքապետի գրասենյակից հայտնում են՝ Էլեն Ասատրյանը կժամանի պատվիրակությունից առաջ հունիսի 11-ի գիշերը:
Այցի նպատակն է զարգացնել երկկողմ հարաբերությունները, ուսումնասիրել տնտեսական հնարավորությունները և խթանել մշակութային և կրթական փոխանակումները Հայաստանի և Գլենդելի միջև և ոչ միայն: Նա կայցելի Երևան, Գյումրի և, ինչպես նշվում է, եթե ժամանակը ների, նաև Կապան։
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, լրատվամիջոցների, գործարարների և համայնքային կազմակերպությունների հետ:
Ասատրյանը կմասնակցի նաև Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը, քույր քաղաքների հարաբերություններին, ժողովրդավարությանը, արդյունավետ կառավարական կառույցներին, կայունությանը, առևտրին, զբոսաշրջությանը և տեխնոլոգիական գործընկերությանը նվիրված պանելներին և քննարկումներին:
Խոսելով առաջիկա այցի մասին՝ Էլեն Ասատրյանը նշել է.
«Ոգևորված եմ վերադառնալու իմ ծննդավայր Հայաստան՝ որպես Գլենդելի քաղաքապետ, որտեղ բնակվում է Հայաստանից դուրս հայերի ամենամեծ համայնքը, որը կազմում է մեր քաղաքի բնակչության մոտավորապես 40%-ը»։
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)