Փորձ է կատարվում սադրանքներ իրականացնել ԱԺ նիստերի դահլիճում. Ալեն Սիմոնյան
«Ինձ համար ակնհայտ է, որ ասելիքի բացակայության պատճառով հիմա փորձ է կատարվում սադրանքներ իրականացնել Ազգային ժողովի նիստերի դահլիճում»,- ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների ելույթներից հետո ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա զգուշացրեց. «Ձեր հեգնական խոսքը, բովանդակության բացակայության պարագայում անհարգալից վերաբերմունքը գործընկերների... »։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց, Սիմոնյանն ասաց, որ չընդհատեն իրեն, տեղից չխոսեն։
«Պարոն Օհանյան, զբաղվեք ձեր գործով, ինձ մի ասեք՝ ես ինչով զբաղվեմ։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Եղավ, ինչ ուզեցիք, արեցիք։ Լռեք»,- ասաց Սիմոնյանը։
Այնուհետև դիմեց ՔՊ-ականներին. «Խնդրում եմ հարգելի պատգամավորներ, չտրվել սադրանքներին, մարդիկ ասելիք չունեն, դատարկ է բովանդակությունը, փորձում են սադրանքներ կազմակերպել։ Խնդրում եմ դա ի նկատի ունեցեք»։
Հարակից հրապարակումներ`
- Այլևս չե՞ք սիրում բոլորին, սառե՞լ է ձեր սերը. Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին
- Չեմ հասկանում, թե դուք ինչո՞ւ եք եկել նիստի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
- Իմ ու ձեր արածները որևէ բանով իրարից չեն տարբերվում. Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան