Աս իշխանությունները 2 մեծ մեգասուտ են բստրել և փորձում են հրամցնել. Արթուր Խաչատրյան
«Այս իշխանությունները 2 մեծ մեգասուտ են բստրել և փորձում են հրամցնել»,-ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Սուտ մեկ․ ինչը, որ տեղի է ունենում, դրսից ֆինանսավորված է։ Իրենց նշանակած գխավոր դատախազին ասում ես՝ դրսից ֆինանսավորման որևէ փաստ կա՞, ասում է չկա, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալին հարցնում ես, ասում է՝ չկա, անվտանգության մարմինները ձայն չեն հանում, որովհետև եթե կա դրսից ֆինանսավորում, այդ մարդիկ պետք է պատասխան տան։
Բա այդ ստերը հիմնավորող մի բան բերեք, ասեք, ասեք՝ դրսից մի կոպեկ է ստացել, մենք էլ կասենեք բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, բա դրա մասին ի՞նչ կասեք, թե՞ մոռացել եք, թե՞ փորձում եք ձեր դրսից ֆինանսավորվելը ուրիշների վրա փաթաթել»,- ասաց նա։
Տեղից արձագանքներին Ա. Խաչատրյանը պատասխանեց՝ «հա, չգիտե՞ք»։
«Բա ձեր ղեկավարի՝ 2018 թվականի հուլիսի 27-ի հայտարարությունները լսեք, թիվն էլ է ասել, բայց դա էլ դուք կարդացեք, ես ձեր փոխարեն տնայինը չեմ անելու։
Մյուսը՝ այդ բրինձը, գաղտնալսումները, որ լսում եք, որտեղի՞ց եք լսում։ ԱԱԾ-ն գալիս ձեզ հետ գաղտնալսման մասին է խոսո՞ւմ։ Հա ԱԱԾ-ն բրնձի մասին է հրապարակել, «վընամանի» մասին էլ է հրապարակել, բա այդ ստի տակից ո՞նց եք դուրս գալու»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորի ելույթի ընթացքում ՔՊ-ական պատգամավորները տեղից արձագանքում են, ինչին ի պատասխան Ա.Խաչատրյանն ասաց․ «Հանգիստ նստեք տեղներդ։ Ուրեմն չմեկնաբանես էլ իմ խոսքերը, իաաա՝ այստեղ ֆուտբոլային մեկնաբա՞ն է նստել, խոսում է անընդհատ»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն կարգադրեց, որ անջատեն Խաչատրյանի խոսափողը՝ ասելով, որ ելույթն ավարտվել է։
Հարակից հրապարակումներ`
- Փորձ է կատարվում սադրանքներ իրականացնել ԱԺ նիստերի դահլիճում. Ալեն Սիմոնյան
- Այլևս չե՞ք սիրում բոլորին, սառե՞լ է ձեր սերը. Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին
- Չեմ հասկանում, թե դուք ինչո՞ւ եք եկել նիստի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
- Իմ ու ձեր արածները որևէ բանով իրարից չեն տարբերվում. Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները