Դուք ԱԺ ամբիոնից ցիտում եք ադրբեջանական թիվ մեկ լոբբիստին՝ Կորոտչենկոյին. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին
«Քանի որ ադրբեջանցիները վտանգ են տեսնում Հայաստանի ընդդիմադիր շարժումից, բնականաբար. պետք է պայքար սկսեն ընդդիմադիրների դեմ»,-ԱԺ –ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը նշեց, որ չգիտի, թե այս ընթացքում գաղտնալսման «Պեգասուս» թուրքական ծրագիրը ո՞ր երկիրն է որոշել տեղադրել իր հեռախոսի վրա։
«Գիտեմ, որ մեր դեմ պայքարի ձևերից են զրպարտանքը, սև քարոզչությունը, վարկաբեկման նողկալի փորձերը, այնպես որ Իգոր Կորոտչենկոյի հայտարարությունները պետք է դիտել հենց այդ խորապատկերի վրա»,- ասաց Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, թե Ռուսաստանից Իգոր Կորոտչենկոն հյատարարել է, թե Ռուսաստանին միլիոնավորև ռուբլիներ են ուղարկել Հայաստանում շարժումը սկսելու համար։
Դիմելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին՝ Արթուր Խաչատրյանը հարցրեց, թե ով է Իգոր Կորտչենկոն, որի վրա ՔՊ-ականը ջանասիրաբար և շարունակաբար հղում է կատարում։
«Ցանկացած մարդ, ով հետևում է տարածաշրջանային քաղաքականությանը, գիտի, որ Իգոր Կորտչենկոն ադրբեջանական թիվ մեկ լոբբիստն է Ռուսաստանում, եթե մտնեք իր կայքը՝ «Ռազմավարական հետազոտությունների կասպյան կենտրոն», կտեսնեք «Իլհամ Ալիևի քաղաքական տրյումֆ», «Հեյդար ալիևի կյանքը», «Եվրասիայի ապագան՝ ռուս-թուրքական ռազմավարական միությունն է», «Աղդամ-Խանքենդի ճանապարհի բացումը ողջունում ենք», «Զանգեզուրյան միջանցքին այլընտրանք չկա» վերնագրով հրապարակումներ։ Դուք ԱԺ ամբիոնից ցիտում եք ադրբեջանական թիվ մեկ լոբբիստին, իսկ գիտեք ինչու եք դուք ցիտում Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիներից մեկին, որովհետև նա «Բակինսկի ռաբոչի» թերթում Բագրատ Սրբազանի և Հայ առաքելական եկեղեցու հասցեին վիրավորանքներ է շարել։ Ձեր համար կարևոր չէ թե Կորոտչենկոն իր ամբոջ կյանքում ինչ է վայրահաչել Հայաստանի վրա»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Սոնա, կարելի է մի քիչ դաստիարակված լինել». Լիլիթ Գալստյանի խոսքերից հետո Ալեն Սիմոնյանը կարգադրեց անջատել բարձրախոսը
- Քաղաքաշինական մի քանի նորմատիվ ռուսերենից հայերեն թարգմանելու համար մի քանի տասնյակ մլն դրամ է հատկացվել. Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները