Ժամանակավոր կառավարության խնդիրներից է Հայաստանը բոքսի տանձիկի կարգավիճակից դուրս բերելը. Արծվիկ Մինասյան
«Միջազգային հանրությունից ակնկալել, որ իրենք այսօր քաղաքական ճգնաժամ կհամարեն և այս իշխանություններին կպարտադրեն որպեսզի իրենք գնան ընտրությունների, մեղմ ասած, ես համարում եմ ոչ իրատեսական»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա մտավախություն հայտնեց, որ եթե Փաշինյանն անցկացնի այս ընտրությունները, ապա ՔՊ-ն կվերատադրվի։
Ըստ Մինասյանի, մանդատների վայր դնելը չի նշանակելում, որ Նիկոլ Փաշինյանը չի մնա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և այդ դեպքում էլ միջազգային հանրությունը չի համարի որ Հայաստանում ճգնաժամ կա, քանի որ վերջինս ձայն չի հանում իշխանության իրականացրած վերջին բռնություններին։
Նրա խոսքով՝ գործող ընտրական օերնսդրության համաձայն տեղամասային ընտրահանձնաժողովներում 8 անդամ է նշանակվում, որիցը 4-ը՝ խորհրդարանական ընդդիմության կողմից, նաև ունենում է հանձնաժողովների նախագահներ և քարտուղարներ։
«Եթե խորհրդարանում չկա ընդդիմադիր խմբակցություն, ապա այս իրավունքները վերանում են և դրանք լիովոին անցնում է ընտրատարածքային հանձնաժողովին, որն ամբողջությամբ ձևավորված է իշխանության ներկայացուցիչներից։ Այսինքը պահանջելով ընդդիմության՝ մանդատներից հրաժարվել, դուք զրկում եք ընդդիմությանն ընտրական հանձնաժողովներում առնվազն 50 %-ը վերահսկելու հնարավորություններից, որպեսզի ընտրությունները չկեղծվեն»,-ասաց Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ընդդիմույունը վայր չի դնում մանդատները և հավելեց.
«Մեր համար չափազանց կարևոր է այն իրավիճակը, երբ այս իշխանությունը բերեն ակնհայտ հակապետական, հակաիրավական, հակասահմանադրական մի նախաձեռնություն, որին ի պատասխան չափազանց կարևոր է լինում մանդատներից հրաժարվելը, որպեսզի հետագայում դու կարողանաս վիճարկել նման փաստաթղթի ընդունումը»։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ իրենք պատրաստ են ՔՊ-ի հետ միասին դնել պատգամավորական մանդատները՝ միաժամանակ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը չի մնա ժամանակավոր պաշտոնակատար, բայց ՔՊ-ն այդ տարբերակին դեմ է։
«Ժամանակավոր կառավարության երեք գործառույթներից մեկը Հայաստանը բոքսի տանձիկի կարգավիճակից դուրս բերելն է»,- հայտարարեց Մինասյանը՝ նշելով, որ գործող իշխանությունը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական բախումների օբյեկտի, երբ բոլոր կողմերից հարվածում են մեզ։
Հարակից հրապարակումներ`
- Գիշերը մնալու ենք այստեղ, վաղն առավոտից տարբեր գործողություններ տեղի կունենան․ Բագրատ սրբազան
- Բագրատ Սրբազան. Մենք կամ նրանց գործի չպետք է թողնենք, կամ իրավունք չտանք շարժվելու
- «Դիմադրություն» շարժման կարևորագույն նպատակն է ստեղծել ժամանակավոր կառավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները