«Ժողովուրդ». ՔՊ-ում բոլորը միաձայն այն կարծիքին են եղել, որ ընդդիմության նախաձեռնած նիստը չպետք է կայանա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա՝ ընդդիմության նախաձեռնած կառավարության հրաժարականի օրակարգով նիստին քվորում չապահովելու ու նիստը տապալելու: Այսպիսով, ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 11-ին կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել:
ԱԺ խորհրդի նիստին, սակայն, ՔՊ-ն միաձայն մերժեց այսօր արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը: Օրենքի ուժով՝ արտահերթ նիստը կկայանա հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 17-ին: Արդեն իսկ կա ԱԺ նախագահի կարգադրությունն այդ մասով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ ԱԺ խորհրդի նիստից հետո, ՔՊ-ն խմբակցության նիստի ժամանակ ևս այս հարցը քննարկել է:
Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց օրակարգում կառավարության հրաժարականի հարց չկա. ուստի այդ օրը չեն գնա և քվորում չեն ապահովի, այսինքն՝ կտապալվի նիստը:
Ընդ որում, ՔՊ-ում տարաձայնություններ այս մասով չեն էլ եղել, բոլորը միաձայն այն կարծիքին են եղել, որ ընդդիմության նախաձեռնած նիստը՝ կառավարության հրաժարականի հարցով, չպետք է կայանա, որքան մարդ ուզում է հավաքվի փողոցում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան