Թե Դավիթն ինչքան է կռվել կնոջ հետ, չգիտեմ. Իվետա Մուկուչյանը՝ սկանդալային տեսարանի մասին
Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը պատմել է «Սիրտ» երգի տեսահոլովակի նկարահանումների ընթացքում սկանդալային տեսարանի մասին, որը նկարահանվել է ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանի մասնակցությամբ։
«Շատ բարդ է նկարահանվել ամուսնացած տղամարդու հետ, երևի երգից էր, տրամադրությունից էր, իրականում շատ հավես էր նկարահանումը, ստացանք այդ սկանդալային տեսարանը։ Դավիթ Մանոյանն այդքան էլ չէր պատկերացնում, թե ինչ է սպասվում, մենք էլ չգիտեինք, բայց տեղում փոփոխություններ արվեցին։ Արտյոմը Աբովյանը, որ մեր տնօրենն էր, աթոռը բերեց, դրեց, Դավիթին նստացրեց աթոռի վրա և ասաց՝ Իվետա ջան, դե խնդրեմ։ Թե Դավիթն ինչքան է կռվել կնոջ հետ, չգիտեմ, բայց գիտեմ, որ իրականում վերջում խնդիր չի եղել»,-պատմում է երգչուհին։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին