Լիլիթ Դավթյանը կմասնակցի Operalia-2024 համաշխարհային մրցույթին
Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած Operalia 2024 համաշխարհային մրցույթում ելույթ է ունենալու սոպրանո Լիլիթ Դավթյանը։
Մրցույթի էջում ներկայացած են այն կատարողները, ովքեր ընտրվել են մասնակցելու Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայանալիք այս տարվա Operalia մրցույթին:
Մրցույթը կայանալու է սեպտեմբերի 15-21-ը, ելույթ ունենալու 32 երգիչ ու երգչուհի աշխարհի տարբեր երկրներից։
Հիշեցնենք, որ Operalia 2022-ում Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել էր առաջին մրցանակը, ստացել էր նաև «Ռոլեքս» ընկերության կողմից տրվող Հանդիսատեսի մրցանակը՝ «Rolex Prize of the Audience։ Operalia 2023-ում բարիտոն Նավասարդ Հակոբյանը «Օպերա» անվանակարգում արժանացել էր երրորդ, նաև՝ «Դոն Պլասիդո Դոմինգո Ֆեռռեր» հատուկ մրցանակին՝ Սարսուելայի կատարման համար։
Հարակից հրապարակումներ`
- Operalia 2023 համաշխարհային մրցույթում Նավասարդ Հակոբյանն արժանացել է երրորդ մրցանակին
- Operalia 2022 համաշխարհային մրցույթում հաղթել է Ջուլիանա Գրիգորյանը