«Հրապարակ». Համով Զառան և Գոհար Մուրադյանը ՔՊ քննությունից «կտրվել են»
«Հրապարակ թերթը գրում է.
«ՔՊ խմբակցությունը երեկ իր նիստում մերժել է ՀՌՀ անդամի համար առաջադրված երկու թեկնածուին էլ՝ Զառա Արամյանին՝ Համով Զառային, և Գոհար Մուրադյանին։ Իշխող ֆրակցիան անցած շաբաթ փակ հանդիպում էր ունեցել թեկնածուների հետ, հարցեր տվել, փաստորեն, երկուսն էլ քննությունից «կտրվել» են։
Թեկնածուներից ոչ մեկը ներկա 50 անձի կեսից ավելիի ձայնը չի ստացել, թեպետ Զառայի օգտին ավելի շատ են կողմ քվեարկել։ Սա նշանակում է, որ նոր մրցույթ կհայտարարեն, մինչև գտնեն իրենց սրտի թեկնածուին։
Ի դեպ, ֆրակցիան քննարկել է նաև փաստաբաններին, նոտարներին ԱԱՀ հարկով հարկելու՝ աղմուկ հանած նախագիծը և որոշել, որ «զադնի չեն դնելու»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի
- «Ժողովուրդ». ՔՊ-ում բոլորը միաձայն այն կարծիքին են եղել, որ ընդդիմության նախաձեռնած նիստը չպետք է կայանա
- «Հրապարակ». Հիմա ի՞նչ հիմքով են ընտրելու 6 ամիս առաջ մերժված թեկնածուն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան