«Հրապարակ». Հիմա ի՞նչ հիմքով են ընտրելու 6 ամիս առաջ մերժված թեկնածուն
«Հրապարակ թերթը գրում է.
«Մրցութային խորհուրդը չորրորդ փորձից ընտրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության 2 թեկնածուին: Մեկը հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանն է, ում ՔՊ-ն անցած տարեվերջին չընտրեց: Թերևս հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին մերժելու պատճառով: Երկրորդ թեկնածուն Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ անդամ, իրավաբան Վաղարշ Աղաբեկյանն է։
Հիշեցնենք. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր է արդեն շուրջ կես տարի, երբ ՔՊ-ն վերջին պահին որոշեց պատժել Հարությունյանին` փակ հանդիպումից արտահոսքի և որոշ ՔՊ-ականների դեմ սկսված վարույթների համար: Հարությունյանի հետ կատարվածը շատերի վախը բռնել է` թեկնածուներ չէին առաջադրվում, հունիսի 7-ին մրցութային խորհուրդն ի վերջո 2 թեկնածուի ընտրել է, թե ում կընտրի ՔՊ-ն, դեռ վերջնական որոշում չկա, սակայն շատերը չեն ընկալում՝ 6 ամիս առաջ Նարինե Ավետիսյանին մերժելուց հետո հիմա ինչ հիմքով են ընտրելու նույն անձին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։