Եթե Ադրբեջանի կողմից լինի կառուցողական մոտեցում, խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը. Ռուբինյան
«Մենք համարում ենք, որ այո, մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականցնելուն, և մենք մեր կողմից պատրաստ ենք շատ արագ ամբողջականացնել այն և ստորագրել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Ըստ նրա, այն փաստը, որ այսօր չեն ստորագրում, նշանակում է, որ ամբողջականացված չէ. «Եթե հնարավոր եղած լիներ ամբողջովին, 100 տոկոսով ամեն ինչի շուրջ համաձայնության գալ, արդեն ստորագրած կլինեինք»։
Հարցին՝ հնարավո՞ր է նոյեմբերին ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով COP29-ի գագաթաժողովին ստորագրվի խաղաղության պայմանագիրը, Ռուբինյանը պատասխանեց. «Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, ես խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը»:
Նա նաև հայտարարեց, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և տարածքային ամբողջականության ճանաչման հարցերում հայկական կողմի դիրքորոշումները չեն փոխվել։
Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ Ռուբինյանն ասաց, որ նոր հանդիպման պայմանավորվածություն ունեն ՀՀ-ի 7 Թուրքիայի ներկայացուցիչների միջև, սակայն ժամկետների ու վայրի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան