Կործանվել է ՌԴ ԶՈւ Սու-34 ռմբակոծիչը, անձնակազմը զոհվել է
Հյուսիսային Օսիայում կործանվել է Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«Հյուսիսային Օսեթիա-Ալանիա Հանրապետությունում՝ լեռնային տարածքում, պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ ինքնաթիռն ընկել է ամայի տարածքում, և ավերածություններ չկան։
Ինքնաթիռի կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։
Վթարի վայր է մեկնել օդատիեզերական ուժրի հանձնաժողովը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին