Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը երկարացնելու միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մասիս Մելքոնյանին. Փաստաբան
«Նախաքննական մարմինը դատարան է ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի 20-օրյա անազատության ժամկետը երկարացնելու միջնորդություն, որը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մասիս Մելքոնյանին»,-գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա մանրամասնում է՝ մի մարդու, ով մինչ դատավոր նշանակվելը՝ հանդիսացել է պրոիշխանական «Հանրապետություն» կուսակցության ոչ թե պարզապես անդամ, այլ խորհրդի անդամ։ Մի մարդու, ով հայտնի է քպ-ական իշխանությանը քաղբանտարկյալներ անխափան մատակարարելու հոբբիով։
«Նիստը նշանակվել է հունիսի 13-ին ժամը 19:00-ին՝ Մասիվի դատարանում (Գյուլիքևխյան 20):
ՀԳ. Այս ամոթալի պատմության միակ դրական կետն այն է, որ քննիչը միջնորդել է ոչ թե բանտային, այլ տնային կալանք։
ՀԳ-2. Կարծում եմ՝ դատավոր Մասիս Մելքոնյանի դահլիճում ամենաանաչառ անձը լինելու է… քննիչը»,-գրում է Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանավորման մասին
- Ստեփանակերտի քաղաքապետը կալանավորվեց
- Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան