
Ֆրանսիայում Վերսալի այցելուներին տարհանել են
Ֆրանսիայի Վերսալի պալատի այցելուները տարհանվել են հրդեհային ազդանշանի միացումից հետո, իսկ լրատվամիջոցների կադրերը ցույց են տալիս, որ շենքից ծուխ է բարձրանում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է BFM TV-ն:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները։ Հարյուրավոր մարդիկ սպասում են զբոսաշրջիկների շրջանում տարածված պալատի և զբոսայգու համալիրի պարիսպից դուրս։
Հեռուստատեսության կադրերում երևում է, որ պալատի վերևում սպիտակ ծուխ է բարձրանում։ Սոցցանցերի օգտատերերը նույնպես կադրեր են տարածում դեպքի վայրից։ Միջադեպի պատճառները դեռ չեն հաղորդվում։