Ամերիկացի սենատորը բացատրել է, թե ինչու է Պուտինը ցանկանում տիրանալ Ուկրաինային
Ուկրաինացիներն ունեն օգտակար հանածոների և հանքանյութերի հսկայական պաշարներ։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։
«Ուկրաինացիները նստած են 10-12 տրիլիոն դոլարի կարևոր օգտակար հանածոների վրա: Նրանք կարող են լինել Եվրոպայի ամենահարուստ երկրներից: Ես չեմ ուզում այդ գումարն ու այդ ակտիվները տալ Պուտինին, որպեսզի կիսվի Չինաստանի հետ: Եթե մենք հիմա օգնենք Ուկրաինային, այն կարող է դառնալ լավագույն բիզնես գործընկերը, որի մասին մենք երբևէ կարող էինք երազել։ Եվ այս գումարը կարող է օգտագործել Ուկրաինան և Ամերիկան։ Իրավիճակն Ուկրաինայում շատ կարևոր է»,- strana.news-ի հաղորդմամբ, ասել է Գրեհեմը։
Ավելի վաղ նա առաջարկել էր Ուկրաինային օգնություն փոխանցել վարկով կամ օգտակար հանածոների դիմաց։ Սենատորը նաև Ուկրաինայում պատերազմը համարել է «լավ ներդրում» Ամերիկայի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին