Հայաստանում գրանցվել են օրական տեղումների քանակի նոր ռեկորդներ մայիսի համար
2024 թվականի մայիսն ամենա տեղումնառատն էր սկսած 1937 թվականից։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ տեղումների միջին քանակը Հայաստանում մայիս ամսին կազմել է 161․3մմ, որը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է ամսական նորման։ Օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ ավելի շատ տեղումներ Հայաստանում դիտվել են միայն 1936 թվականի մայիսին՝ 186․6մմ։
Մայիս ամսվա օրերի գերակշռող մասը Հանրապետությունում ուղեկցվել են տեղումներով։
Ամսվա ընթացքում գրանցվել են գրեթե բոլոր տեսակի տեղումները վտանգավոր ուժգնությամբ՝ հորդառատ անձրևներ (1 ժամում 30մմ և ավելի քանակով), խոշոր կարկուտ՝ մինչև 3սմ տրամագծով, իսկ Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում մայիսի 25-ին դիտվել է առատ ձյուն։
Մայիսի 25-26-ը Լոռիում, Տավուշում, Կոտայքում և Արագածոտնում դիտվել են առատ տեղումներ, երբ օրական տեղումների քանակը տարբեր օդերևութաբանական կայաններում հասել է մինչև 30-50մմ։
Դիլիջանում և մի քանի այլ օդերևութաբանական կայաններում գրանցվել են օրական տեղումների քանակի նոր ռեկորդներ մայիս ամսվա համար։ Այս օրերի առատ տեղումները բերել են աղետալի հեղեղումների Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում։
Հարակից հրապարակումներ`
- Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 884մ3/վ
- Աշխատանքներ են իրականացվում Ալավերդի, Տաշիր քաղաքներում և Հաղպատ գյուղում․ ՆԳՆ ՓԾ
- Աղստև գետի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը
- Հաղպատում և Ալավերդիում իրենց տնակներում արգելափակված մարդիկ օգնության համար զանգում են լրագրողներին
- Ցուցուլյան. Ունենք մեկուսացված բնակավայրեր Ալավերդիի շրջանում
- Գնել Սանոսյան. Աղետի հետևանքով արդեն ունենք 4 զոհ
- Ալավերդիում գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթուն
- Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ. առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
- Հեղեղված Ալավերդին՝ թռչնի թռիչքի բարձրությունից
- Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան. Հրաչյա Պապինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան