Ազգային ժողովի ներսում լարված իրավիճակ է, քաշքշուկ է պատգամավորների միջև
«2020 թվականից հետո Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տրամադրել է 1 միլիարդ դոլարից ավելի գումար»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե ՀՀ կառավարությունը Արցախի Հանրապետությանը թողել է մենակ։
Այնուհետև դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ասաց. «Ձեր նշած գեներալները 2018, 2019 թվականներին գիտեք ինչ կենացներ են խմել իմ ներկայությամբ։
Այդ մարդիկ, որ ասում եք... Ասում եմ վախկոտ դասալիքները, բոլոր վախկոտ դասալիքները պետք է հայտնվեն բանտերում, պտի հայտնվեն բանտերում, երկար տարիներ անցկացնեն բանտերում, դա Հայաստանի արժանապատվության հարցն է»։
Այնուհետև Ազգային ժողովում իրավիճակը լարվեց, քաշքշոց սկսվեց պատգամավորների միջև։
Փաշինյանն անընդհատ կրկնում է. «Վախկոտ դասալիքներ։ Վախկոտ դասալիքներ»։
Ալեն Սիմոնյանը կոչ էր անում պատգամավորներին նստեն։
Այնուհետև դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ կարգի հրավիրել պատգամավորներին։
«Եթե դուք չկառավերք, վստահ եղեք, բոլորիդ դուրս կհանեմ։ Դուք չեք գալիս հարցուպատասխանի, ընդհանրապես չեք մասնակցում այս ամեն ինչին, եկեք եք այսօր այստեղ, որպեսի հրահրեք»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները