Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին այս նորմը շատ էր թափահարում. Արծվիկ Մինասյան
«Քանի, որ Նիկոլ Փաշինյանն այստեղ է՝ նա 2018 թվականին այս նորմը շատ էր թափահարում և պահանջում էր ոստիկանությունից, որպեսզի այս նորմը պահեն»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի ներկայությամբ խոսելով խաղաղ ակցիաներին ոստիկանությանը միջամտելու անթուլատրելիության նորմի մասին։
Նա հայտարարեց, որ այս նորմն այսօր մասսայական ոտնահարվում է և չկա գործուն մեխանիզամ, այն ոստիկանությանը պարտադրելու համար, իսկ ԱԺ-ում քննարկվող «Ոստիկանության մասին» նոր օրենքում և կից փաթեթում այդ խնդիրը չի կարգավորվում։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ ոստիկանության կողմից համազգեստ կրելու նորմը նույնպես մասսայական խախտվում է, և երբ այդ հարցը բարձրացրել է՝ ՆԳ փոխնախարարը հիմնավորել է, թե օպերատիվ աշխատանք են տանում, բայց այդ դեպքում էլ, ըստ պատգամավորի, ոստիկանը պետք է համազգեստ կրի և այդ տարբերանշանը ունենա։
Հիշեցրեց, որ ներքին զորքերը խաղաղ հավաքներին խոչընդոտելու հարցում ուղղակի արգելքի ներքո են՝ Արծվիկ Մինասյանն ասաց.
«Մինչդեռ մենք տեսնում ենք, թե ինչ են անում ներքին զորքերի ծառայակիցները, չնայած, դժվարությամբ կարելի է ներանց ծառայակից անվանել, երբ նրանք տարբեր բերետների քողի ներքո գազանաբար հարձակվում և խոշտանգում են քաղաքացիներին, ԱԺ պատգամավորի, և չեն կրում պատասխանատվություն։ Հետաքրքիր է, որ հարուցված 26 վարույթներով որևէ մեկ քերական հետապնդում, որևէ մեկն այդ հանցավոր վարքագծի համար ներգրավված չէ որպես մեղադրյալ»։
Նա նաև հայտնեց, որ Պաշտպանության մաիսն օրենքով Ոստիկանության ստեղծվելիք գվարդիան պետք է ներգրավվի ՀՀ պաշտպանության գործին և անցնի ՊՆ-ի ենթակայության տակ, բայց այսօր օգտագործվում է միայն քաղաքացիներին ճնշելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ստուգում են ԱԺ աթոռները
- «Ժողովուրդ». «Ոստիկանության գվարդիայի մասին» նախագծում կա մի կետ, որը հակասում է Հայաստանի պատմության մեջ եղած բոլոր օրենքներին