Ոստիկանությունը դարձել է գործիք ՝ հայրենիքը հանձնողի, ստախոսի ձեռքին․ Բագրատ սրբազան
«Բոլոր սադրանքների պատասխանը պետք է տան։ Ոստիկանությունը դարձել է գործիք ՝ հայրենիքը հանձնողի, ստախոսի ձեռքին»,- այս մասին ԱԺ-ի դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով քիչ առաջ ոստիկանների կողմից կիրառված բռնությանը։
« Տղերք, հանցանք եք դուք գործում։ Մեղքի տակ եք մտել։ Գնդապետ Հովհաննիսյան, դու ինձ ասում ես՝ փարաջեդ հագդ չլներ կտանեինք, համարի փարաջես հագս չի։ Ես էլ քեզ ասում եմ՝ ուսադիրներդ վրադ չլիներ , քեզ կտանեինք»,- ասաց սրբազանը՝ հավելելով․
«Էդ հեր, մեր հայհոյող ոստիկաններին էլ ուզում եմ փողոցում տեսնել, այ վախկոտներ։ Մեր հաշվին ձեր ոսկորները հաստացրել եք»։
Բագրատ սրբազանը նաև նշեց, որ քաղաքացիների շարքերում կան ներդրված մարդիկ, որոնք քաղաքացիներին նաև բերման են ենթարկել։
«Գասպարյանը ձեզ ի՞նչ է արել, որ բերման եք ենթարկում։ Էս պահին չգիտեմ,թե քանի հոգի են բերման ենթարկել, 42 հոգի միայն Պռոշյան փողոցից են տարել։ Մեկը գիտեմ, որ Աբրահամն իմ կողքն էր ու չկա»։
Սրբազանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ որևէ շիշ կամ իր չնետել․ «Ովքեր նետում են, ներդրված մարդիկ են»։