Այսօր ինքը մուտք է գործել ԱԺ, բայց պետք է արգելափակենք, որ դուրս չգա. Բագրատ Սրբազան
«Ես խոստանում եմ, որ կիրացնենք մեր փափագը այս մարդուն հրաժարացնելու»,-հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքը ներկաներն ընդունեցին ծափահարություններով, վուվուզելներից արձակած ձայներով։
«Այդ ժամը հասել է, խաղաղ ճանապարհով, առանց բռնության պարտավոր է գալ՝ խոսելու, բանակցելու, քննարկելու անցնցում հեռանալու ճանապարհը։ Այսօր ինքը մուտք է գործել ԱԺ, բայց պետք է արգելափակենք, որ դուրս չգա, որովհետև պետության կառավարումը ձախողած մարդը չի կարող հանգիստ գործի գալ, գործից գնալ, չի կարող ցինիկ կերպով չանդրադառնալ այն ընվզումին ու ցավին, որ իր պատճառով պատճառվել է մեր ժողովրդին։ Ես ասել եմ, ամեն ինչ դրել եմ զոհասեղանին, ամեն ինչ, ձեր պատկերացրածն ու չպատկերացրածը, որովհետև ներշնչվել եմ իմ անցյալի պատմությամբ, չեմ ուզում, որ պատմությունն իմ մասին գրի դավաճան և ուրացող, չեմ ուզում, որ պատմությունը մեր ժամանակների մասին գրի, որ մեր ժողովուրդը չցանկացավ և չուզեց իր իրավունքներին տեր կանգնել»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Այսօր չափազանց կարևոր ու վճռական օր է մեզ համար
- Սա պետության հակաօրինական ու անհասկանալի ձևախեղում է, մեր գոյության հարցը. Բագրատ Սրբազան. ՈՒՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին