Փորձեք. Բագրատ Սրբազանի արձագանքը՝ ոստիկանության զգուշացումներին
«Այս վայրկյանից սկսած այս մարդիկ սադրում են մեզ, որպեսզի դիմենք գործողությունների։ Ամբողջ պատասխանատվությունը մնում է Ազգային ժողովի պատերից ներս գտնվող մարդու ու, ցավոք, նաև ոստիկանության վրա»,-հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա ընդգծեց՝ պահանջներ ունեն, նախ պետք է բացվի ճանապարհը, որպեսզի գնան միանան իրենց ընկերներին, ապա մարդկանց ապօրինաբար տարել են, սադրել են մի հոգու պաշտպանելու համար։
Մինչ Սրբազանը խոսում էր, ոստիկանությունը պահանջեց դադարեցնել ապօրինի գործողությունները, հակառակ դեպքում կիրառելու են ֆիզիկական ուժ, իսկ պատասխանատվությունը կմնա կազմակերպիչների վրա։
Ոստիկանությունը կանանց, տարեցներին հորդորեց հեռու գնալ։
Ի պատասխան քաղաքացիները սկսեցին վանկարկել «ճանապարհը բացեք», բացականչեցին։
«Փորձեք կիրառել։ Փորձի։ Էդ որ տեքստը տվել են ձեռքդ, կարդում ես, չե՞ս ամաչում։ ագրեսիվը դուք եք, որ մարդկանց գողացել տարել եք։ Կիրառեք ձեր հատուկ միջոցները, փորձեք»,-ասաց Սրբազանն ի պատասխան։
Ոստիկանության ներկայացուցիչն ասաց՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարից ստացել է գրություն, որ ԱԺ-ն անցել է ուժեղացված ծառայության, ժամեր են նշել, որ պետք է մուտքերը բացեն։
«Ճողոպրելու համար»,-լրացրեց Սրբազանը։
Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ ոստիկանության 8 բաժիններ են տարվել 42 քաղաքացիներ։
Հարակից հրապարակումներ`
- Մարդ, ով խոսք է տալիս ու չի անում, ի՞նչ է. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին. ՈՒՂԻՂ
- Ոստիկանության պարտականությունը քաղաքացիներին պաշտպանելն է, ոչ թե գողանալը. Բագրատ Սրբազան
- Այսօր ինքը մուտք է գործել ԱԺ, բայց պետք է արգելափակենք, որ դուրս չգա. Բագրատ Սրբազան