Ի՞նչ եք ուզում մեզանից, փողոցն էլ է մերը, տունն էլ․ քաղաքացին՝ ոստիկաններին
ԱԺ-ի մոտ իրավիճակը գնալով գերլարված է դառնում։ Քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ դավաճան», իսկ ոստիկանները շարունակում են սադրել քաղաքացիներին՝ իրեր նետելով նրանց ուղղությամբ և ռետինե մահակներով հարվածելով։ Քաղաքացիներից մի կին ոստիկանին ասաց․ «Ի՞նչ եք ուզում մեզանից, փողոցն էլ է մերը, տունն էլ, ամեն ինչն էլ»։
«Դավաճան է, տարավ իմ տղուն սպանեց՝ Ադրբեջանի հողի համար, հայտարարեց, որ մեր հողը չի»,- զայրացած նշեց մեկ այլ կին։
Այդ նույն ժամանակահատվածում Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում
է, որ «Ոստիկանությունը պետության ողնաշարն է» ու խոստանում այդ նույն ոստիկաններին պարգևատրել՝ այս պահին կատարվողի համար։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում՝ ժամը 15։30-ից սկսած։ Միևնույն ժամանակ 16։30-ից ԱԺ-ում տեղի է ունենում կառավարություն-ԱԺ հարցուպատասխան, որին ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը։