Պահը և ժամը եկել է, դուրս եկեք փողոց․ Գառնիկ Դանիելյան
«Այսօր հարց ու պատասխանի օր է և ողջ կառավարության կազմը գտնվում է Խորհրդարանի ներսում։ Մենք բազմաթիվ հարցեր ունեինք և կոչ արեցինք, որպեսզի անհապաղ հրաժարականի դիմում ներկայացնի։ Այս կառավարությունն այլևս լեգիտիմ չէ, չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը և սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը ՝ կատարելով նրանց բոլոր հրահանգները»,- այս մասին ԱԺ-ի դիմաց հայտարարեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ այս ամիսների ընթացքում իրականացվող պայքարը եկել է հասել տրամաբանական ավարտին։
«Այսօր պետք է ցույց տանք, որ հայ ժողովուրդը հաշտ չէ իրեն պարտադրվող հակահայ օրակարգի հետ։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ ակտիվ մասնակցելու, գալ Բաղրամյան փողոց և մասնակցել ակցիաներին»,- ասաց նա՝ հավելելով․«Պահը և ժամը եկել է»։
Նա նաև նշեց, որ ԱԺ-ում տասնյակ հազարներով մարդիկ են բերվել՝ այս կառավարության անվտանգությունը հսկելու համար։
«Այս մարդիկ վախերի մեջ են, որովհետև գիտեն ինչ են արել։ Ինչպես սրբազանն է ասում ՝ նրանք ունեն հնարավորություն ընտելու ՝ հայրենիքը, քանի ուշ չէ, սթափության կոչ ենք անում բոլոր նրանց, որոնք բռնություն են կիրառում քաղաքացիների նկատմամբ»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները