«Թաթոյան» հիմնադրամ. Կիրանց գյուղ տանող «այլընտրանքային» ճանապարհն անվտանգ չէ, գյուղը գտնվում է ադրբեջանական թիրախի ներքո
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամից նշում են, որ անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին, որ խաթարում է մեր անվտանգությունն ու կոպտորեն ոտնահարում միջազգայնորեն երաշխավորված իրավունքները.
«Օրինակ`
1. Տավուշում Հայաստանի պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատման» հետևանքով ադրբեջանական զինված ծառայողներն անիրավաչափորեն են հայտնվում գյուղերի հարևանությամբ. դա խաթարում է մարդկանց անվտանգությունը և կոպտորեն խախտում է նրանց իրավունքները:
2. Տավուշի Կիրանց գյուղ տանող «այլընտրանքային» ճանապարհն անվտանգ չէ. գյուղը գտնվում է ադրբեջանական թիրախի ներքո:
3. Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հայտնվել է պետական սահմանին՝ ադրբեջանական անմիջական թիրախի ներքո:
4. Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Վազաշեն, Ոսկեպար և այլ գյուղերի ճանապարհներն անվտանգ չեն, և այդ գյուղերը կանգնած են մեկուսացման վտանգի առաջ:
5. Հայաստանի բնակիչների քաղաքացիական տներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո:
Զեկույցը` մանրամասն փաստերով, tatoyanfoundation.org կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ինձ մեկ է կիրանցու տունը, արդար է, որ իմ տան հերթն էլ կգա. Իշխան Գևորգյան
- Արմեն Աբազյանը Փաշինյանին ներկայացրել է Բաղանիս-Կիրանց հատվածում սահմանապահ զորքերի ծառայության ընթացքը
- Կիրանցում տներից զրկվող մարդկանց 50- 130 հազար դոլար փոխհատուցում է առաջարկվում
- Կիրանցում կառուցվող դպրոցի մոտ անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում. Ժաննա Անդրեասյան
- Կիրանցիների վարելահողեր տանող միակ ճանապարհը սահմանազատումից հետո նույնպես անցել է Ադրբեջանին
- Ովքեր պատրաստ են ապրել թուրքի հետ, կարող են գնալ Կիրանց, Ոսկեպար. Միհրան Մախսուդյան
- Փաշինյանն ինքն է շոու անում. Այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի
- Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
- Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան