«Հրապարակ»․ Փողի խնդիր է առաջացել, գրություններ են հասցեագրվել պետական գերատեսչություններին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, վարչապետի աշխատակազմից երեկ գրություններ են հասցեագրվել պետական մի շարք գերատեսչությունների՝ տեղեկացնելով բյուջեի կատաստրոֆիկ վիճակի մասին։ Կառավարությունն առաջարկել է բոլոր ոչ առաջնահերթ ծախսերը կրճատել, կապիտալ ծրագրերը հետաձգել, քանի որ ֆինանսական խնդիրների առջև են կանգնած:
Գերատեսչություններին առաջարկվել է ֆիննախի հետ քննարկումներով հասկանալ, թե ծախսերի որ ուղղությունները հնարավոր չէ չիրականացնել` միայն դրանք շարունակել, քանի որ կառավարության ընդունած բազում որոշումների ֆինանսավորման հարցում խնդիրներ կան։
Կառավարության մեր աղբյուրները մատնանշում են, որ, դիցուք, ՊՆ ծառայողների, ուսուցիչների ատեստավորման ծրագրերը, 2024-2027 թթ․ պետական միջնաժամկետ ծրագրով ամրագրված քաղաքականությունը հնարավորություն չի տալիս հիշյալ ծրագրերը լիարժեք իրականացնելու, ուստի տեղեկացրել են՝ եթե չկրճատեն այլ ծախսերը, ապա կառավարությունը խնդիր է ունենալու անգամ արդեն ատեստավորվածներին վճարելու մասով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի որդին փորձագետից արագ «վերածվել» է բաժնի պետի
- «Հրապարակ». Հենց իշխանության նավը սկսում է երերալ, դրսից, հիմնականում՝ Արևմուտքից, օգնության են շտապում իրենց
- «Ժողովուրդ». Թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում ողջ ռեսուրսով աջակցելու են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
- «Հրապարակ»․ Դոցենտը դատի է տվել Ագրարային համալսարանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան