ՔՊ-ականը նախարարից հետաքրքրվեց «ԱՆԻՖ»-ին և «Ֆլայ Արնա»-ին հատկացված միլիարդներից
Ազգային ժողովում ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց «ԱՆԻՖ»-ին և «Ֆլայ Արնա»-ին հատկացված միլարդներից և բյուջեից քանի միլիարդի կորուստ ունեցան։
«Ինչ վերաբերում է ԱՆԻՖ-ին, սա երևի մի օրինակ է, որ մենք փորձում ենք անարդյունավետ ծախսերը հայտնաբերել ու չշարունակել։ Ցավալի է «Ֆլայ Արնա»-ի հետ կապված պատմությունը, բայց ոչ մեկ չի ասում, որ բոլոր այն գործողությունները, որոնք մենք անում են, 100 տոկոսով արդյունավետ են։ Հաճախ անում ենք պիլոտներ, գումար ենք ներդրում այդ պիլոտն անելու համար: Այստեղ, ըստ էության, այդպիսի մի ջանք էր լավ նպատակներով, որպեսզի ունենանք ավիացիայի զարգացում Հայաստանում։
Կարծում եմ, դա լավ նպատակ է եղել, պետք է մանրամասն ուսումնասիրենք, թե պատճառները որոնք ենք, դաս քաղենք, ապագայում ինչպես անել, ինչը փոխենք։ Մեր գնահատման համակարգի հիմնական նպատակը դա պետք է լինի, ոչ թե սպասենք, ընթացիկ ծրագրերը ձախողեն ու նոր կանգնեն, այլ ընթացքում հայտնաբերենք ու ժամանակին փոփոխություններ անենք։
Բաներ կան, որոնք ձախողվում են ոչ թե որովհետև ուղղակի վատն են, այլ կարող է մի օղակ, կարողություն, մի մարդ, մի պրոցես վատ է աշխատում և այդ ամբողջ ծրագիրը կարող է դրա համար տուժի։
Իսկ թիվը չեմ հիշում, որ ձեզ ասեմ․ հանրային թիվ է, գաղտնիք չէ, կարող եմ տրամադրել»,- արձագանքեց Վահե Հովհաննիսյանը։
Հարցին՝ 3-4 տարվա ընթացքում այդ կառույցը որևէ բարեհաջող նախագիծ իրականացրե՞լ է, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ֆինանսների նախարարությունն ունի վերահսկողության ֆունկցիա, հետևում է՝ արդյոք գումարները ծախսվել են ընթացակարգերին համապատասխան։
ԱՆԻՖ-ում մենք ստուգում արել ենք, հայտնաբերվել են խնդիրներ։ Դրա զեկույցը հրապարակվել է։
Արդյոք արդյունավետ է եղել, թե ոչ, դա է խնդիրը, չկա այդպիսի մի ֆունկցիա, որը մենք ունենք, որը գնահատում է, կարծիք է տալիս այդ գործողության արդյունավետությանը։ Սրա համար ենք ստեղծում այդ ֆունկցիան, որպեսզի այդ արդյունավետությունը հայտնաբերենք։ Այս ուղղությամբ կնայենք։
Հիշեցնենք, որ կառավարությունը որոշմամբ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ, ANIF – Armenian National Interests Fund) 100 տոկոս բաժնեմասի կառավարման լիազորությունը հանձնվել է ՏԿԵՆ-ին ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեին:
«Այստեղ պրոցես է գնում, կարծում եմ, այդ պրոցեսի հետևանքով կարող ենք ձեր հարցերի պատասխաններն ունենալ»,- ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆԻֆ-ում կոռուպցիոն չարաշահումների գործով որևէ մեղադրյալ չկա
- Կառավարությունը որոշել է լուծարել ԱՆԻՖ-ը
- ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում կգտնի. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
- ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կա հարուցված քրգործ, չկան մեղադրյալներ
- «Ֆլայ Արնա»-ի միակ ինքնաթիռը, որը հունվարի 16-ից անգործ կանգնած էր «Զվարթնոցում», փետրվարի 26-ին թռել է Շարժա
- ԱՆԻՖ-ում ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերած չարաշահումներով քրեական վարույթ է նախաձեռնվել
- Ըստ ՊՎԾ-ի՝ ԱՆԻՖ-ը պետության գումարներն արդյունավետ չի օգտագործել. «Ազատություն»
- ԱՆԻՖ-ից չեն հերքում, որ «Ֆլայ Արնան»-ի տոմսերի վաճառքը դադարեցված է. Ո՞վ կործանեց ավիաընկերությունը
- «Փաստինֆո»-ն դատարանում հաղթել է ԱՆԻՖ-ին ու Ավինյանին
- ԱՆԻՖ. Հաշվետվություն առանց թվերի
- ԱՆԻՖ-ը ձերբազատվեց ԶՄՊԿ -ի բաժնետոմսերի կառավարումից. Ինչ դերակատարում են ունեցել «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամները. «Փաստինֆո»
- ԱՆԻՖ-ը տեղեկատվություն տրամադրելու փոխարեն փորձում է դատական կարգով զրկել «Փաստինֆո»-ին գնահատողական կարծիք հայտնելու իրավունքից
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում