Սրբազան շարժման երթը շարժվեց կառավարության շենք, որտեղ կարող է գտնվել Փաշինյանը
«Մի ցրվեք, ծրագիր ունենք։ Շատ հավանական է գնալու ենք կառավարության շենք»- դիմելով շարժման մասնակիցներին՝ ասաց Բագրատ Սրբազանը:
Բագրատ սրբազանը ժամանակ խնդրեց Բաղրամյան պողոտայում հավաքված շարժման մասնակիցներից, որից հետո կասի թե ուր են շարժվելու:
Վերադառնալուց հետո Սրբազանը ասաց, որ գնալու են կառավարության շենք և պահանջելու են պատասխան կատարած բռնությունների համար։
Նա տեղեկացրեց, որ հատուկ միջոցները կիրառվել են ոչ թե փողոցում մարտի բռնված մարդկանց նկատմամբ, այլ կիրառվել է այգում կանգնած մարդկանց նկատմամաբ։
«Դա կոչվում է տեռոր, ահաբեկություն և կատարողների դեմքերն էլ կան թե ովքեր են լուսաձայնային նռնակներ նետողները։ Այս ամբողջը ոստիկանապետի և նրան հրահանգ տվողի պատասխանատվությունն է»,- ասաց Սրբազանը՚
Նա նաև հայտնեց, որ կառավարության շենքում եթե Փաշինյանը չեղավ, վերադառնալու են Բղարմյան փողոցի վրանային ճամբարը։
Նա նաև հայտարարեց, որ հունիսի 13-ին, ժամը 10-ին ակցիա են իրականացնելու կառավարության շենքի առաջ, որտեղ կառավարության նիստն է լինելու։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին