Քաղաքագետ. Ժամեր անց պարզ կլինի, թե ովքեր են Սրբազան պայքարի փեշերի տակ «սրբադասման» նկրտումներ ունեցողները
«Դեռևս մայիսի 9-ի զանգվածային հանրահավաքից հետո, երբ էյֆորիան համատարած էր, ես պատվելի Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանն ասել եմ, որ բլիցկրիագային կամ հեղափոխական զարգացումների հնարավորություն չեմ տեսնում և առաջարկել եմ գնալ շարժման ինստիտուցիոնալիզացիայի ճանապարհով»,-այսօրվա ակցիայից առաջ մի քանի դիտարկումներ է հրապարակել քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նա նշում է՝ սա մի քիչ երկարատև, բայց միակ հասանելի տարբերակն է՝ երկրում փաստացի երկիշխանություն ստեղծելու, փոփոխություններ առաջացնելու համար:
«Վստահ չեմ, որ շարժումը հենց այս ճանապարհով է գնում, որովհետև, ցավոք, քաղաքական լուզերների և շառլատանների մի բանակ, որ տարիներ շարունակ իր ռազմահայրենասիրական շիզոֆրենիայով ծնել է Նիկոլի անհայրենիք ուլտրալիբերալիզմը, ցանկացած հարթակ «շրջափակելու» «տաղանդ» ունի:
.Ժամեր, օրեր անց, պարզ կլինի, թե ովքեր են Սրբազանի և փոփոխությունների իրական, ստացավ աջակիցները ու ովքեր են Սրբազան պայքարի փեշերի տակ «սրբադասման» նկրտումներ ունեցողները, ովքեր դույզն ինչ չեն վտանգելու իրենց քաղաքական և անձնական կոմֆորտ զոնան:
. Այս գործընթացի բացառիկ լուսավոր կետը Բագրատ Սրբազանն է՝ իր առաքինությամբ և անջնազոհ կեցվածքով: Շարժման ցանկացած արդյունքի պարագայում պատրաստ եմ կրկնել այս բառերը:
. Մնացածի մասին կխոսեմ այսօրվա իրադարձություններից հետո, երբ շատերը հետին թվով «իմաստնացած» կսահմանազատվեն պատասխանատվությունից»,-նշում է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները