Նորմալ մարդը ամոթից գետինը կմտներ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
«Հիշո՞ւմ եք ոնց եք եկել իշխանության։ Ասա թող դարպասները բացեն, քայլիր հավաքված մարդկանց մեջով, ասա, որ սիրում ես, խոնարվում ես, հպարտանում ես»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարոցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Այնուհետև դիմեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, թե քանի ոստիկան կա հավաքված ԱԺ շրջակայքում։
«Նորմալ մարդը ամոթից գետնինը կմտներ, բայց սա այդ դեպքը չէ։
Բայց ես գիտեմ՝ հողն ամոթ ունի, հողը ձեզ չի ընդունի»,- ասաց Վարդանյանը։
Փաշինյանն արձագանքեց. «Ես ոնց եկել եմ իշխանության, նենց էլ մնում եմ իշխանության»։
Աղվան Վարդանյանը նաև նշեց. «Երևի քեզ չեն ասում, բայց ազգդ քեզ չի սիրում, անկախ նրանից՝ գնում են միտինգ, թե ոչ, լավ են ապրում, թե ոչ։ Նույնիսկ կողքիններիդ հոգնել են քո ձայնից, արտաքին տեսքից, հեծանիվից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան