Դա հատուկ է թուրք-ադրբեջանական ծագում ունեցողներին․ Տարոն Տոնոյանը՝ ոստիկանության գործողությունների մասին
«Հատուկ միջոցների կիրառումը նշանակում է, որ իրենց ժամանակը հաշված է։ Մինչև հիմա առիթ չկար դա օգտագործելու, որովհետև փորձ չէր եղել ոստիկանական պատնեշը ճեղքելու և ԱԺ շենք մտնելու։ Իրենք իրենց խուճապն ու վախերն են ցույց տալիս»,- այս մասին Բաղրամյան պողոտայում ասաց ռազմական բժիշկ, դաշնակցական գործիչ Տարոն Տոնոյանը ՝ հավելելով, որ այս գործողություններից նույնիսկ կանայք չնահանջեցին։
Տոնոյանը կոչ արեց հանրությանը միանալ , չնստել տներում։
«Դա հատուկ է թուրք-ադրբեջանական ծագում ունեցողներին։ Մենք այսօր հայրենիք ենք կորցնում և այս դիմադրությունն իշխանությունների կողմից դրա վառ ապացույցն է»,- հավելեց նա։