Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, լեզուս չէր պտտվում. Փաշինյան
«Արդյոք այժմ դուք պատկերացնո՞ւմ եք այն գինը, որ Հայաստանն ու հայ մարդը պետք է վճարի հանուն այդ խաղաղության, որը, ըստ ձեր արձանագրման, երաշխավորված չէ, դուք էլ այն կասկածի տակ եք դնում դրա իսկությունը, զիջում ասելոբ նկատի չունեմ միայն տարածքային զիջումները, այլև Սահմանադրաւոյթնա փոփոխության հրամայանակնը թշնամու կողմից և այլն»,-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանը։
Փաշինյանն ասաց՝ դիպուկ տեղին խփեց պատգամավորը։
«Այո, 2018-ից ամենամեծ պրոբլեմը, իմ ընկալմամբ, որի հետ մենք առնչվել ենք ԼՂ խնդրի հետ կապված, հետև յալն է եղել, որ 2018-ի ապրիլի դրությամբ մի իրադրություն ենք ունեցել, որ մենք անխուսափելիորեն պետք է գնանք զիջումների ճանապարհով կամ պատերազմի ճանապարհով: Ես ինձ այդ հարցը տվել եմ՝ լավ, էս զիջումն անենք, էն զիջումն անենք, որտե՞ղ է կանգնելու այդ զիջումների էս ընթացքը: Ես չեմ կարողացել պատասխանել այդ հարցին:
Ձեր հարցի երկորրդ մասն էլ շատ դիպուկ։ Ես հիմա այդ հարցի պատասխանն ունե՞մ։ Այո, ունեմ, այդ հարցի պատասխանն է Հայաստանի Հանրապետության 29 743 քկմ։ Այն ժամանակ բոլոր առումներով շատ դժվար էր, այլ անհնար էր... չնայած ճիշտը դա կլիներ։ Ես ինձ դրա համար շատ եմ մեղադրում, որ պիտի գայի ասեի, ժողովուրդ, առնվազն ԱԺ-ում դռնփակ ռեժիմով, որ պետք է համաձայնել, որ ԼՂ-ն լինի Ադրբեջանի կազմում որպես ինքնավարություն, այն տրամաբանությամբ, որ դա պետք է լինի ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական միավոր, համատեղ կառավարում պետք է լինի: Եվ մեր զիջումների ծավալը պետք է լինի Հայաստանի հանրապետության 29 743 քկմ։ Ես սա ասում եմ, բայց ինքնս իմ մեջ զուգահեռ ասում եմ, իմ լեզուն չէր պտտվի նման բան ասել, ինքս ինձ չեմ կարացել համոզել, եթե ինքս ինձ համոզեի, ձեզ կհամոզեի»,-պատասխանեց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին