Փաշինյան. Մենք Սահմանադրության փոփոխության մասին խոսել ենք դեռևս 2018 թվականից հետո
«Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի նախկինում երկկողմ հաստատված համաձայնեցումների հիման վրա և ստորագրել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահն էլ հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է Պրահայի պայմանավորվածություններին ու Ալմաթիի հռչակագրին, ինչպես նաև Բրյուսելի, Պրահայի, Սոչիի հայտարարություններով այդ սկզբունքները արձանագրվել են։
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու Ալիևի նախապայմանին՝ Փաշինյանն ասաց, թե այդ հարցը փորձել բերել բանակցությունների սեղան՝ խաղաղության գործընթացի տորպեդահարում է։
«Չեմ բացառում, որ այդտեղ կան նաև որոշակի միտումներ՝ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին ու նաև որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցել Հայաստանում»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով, իրենք Սահմանադրության փոփոխության մասին խոսել է դեռևս 2018 թվականից հետո։
«Մեր օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ, ու մենք ասել ենք, որ Սահմանադրական փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել, որովհետև դա բացառապես մեր ներքին օրակարգն է»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև ասաց, երբ Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ու միմյանցից տարածքային պահանջներ չունեն, հրաժարվում են ուժի սպառնալիքի կիրառման սկզբունքից, պատրաստ են չմիջամտել իրար ներքին գործերին, ագրեիսիվ քաղաքականություն չվարել իրար նկատմամբ, հաստատեն դիվանագիտական հարաբերություններ՝ մնացած բոլոր հարցերը լուծվելու են այդ շրջանակում։
«Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- նշեց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ կոմունիկացիաների բացումը կարող է ավելի շուտ լինել, քան խաղաղության պայմանագրի ստորագրումը. «Կարող է ձևավորվել իրական խաղաղություն կոնկրետ պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով ձևակերպվի խաղաղության պայմանագիր, բայց մեր ընկալումն այն է, որ պետք է լինի խաղաղության պայմանագիրը»։
Նա ասաց, որ իրենք խաղաղության օրակարգը չեն որդեգրել այն պատճառով, որ համարում են դա երաշխավորված է 100 տոկոսով կամ դա ամենահավանական սեցնարն է. «Մենք այդ քաղաքականությունը որդեգրել ենք այն պատճառով, որ մենք ուզում ենք մեր քաղաքական ջանքը գործադրենք թեկուզ անհնարը հնարավոր դարձնելու համար։ Սա է քաղաքականությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Ալիևը շտապում է, իսկ Հայաստանի գործող կառավարությունը հերթական անգամ պատրաստ կլինի դավաճանության
- ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևին
- Ալիևը հերթական նախապայմանն է առաջադրում խաղաղության համար
- Ալիևը պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ բռնազավթված Արցախը վերածելով ռազմական ամրացված գոտու.Վարդան Ոսկանյան
- Ալիևի «խաղաղության» հույսերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան