Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ոստիկաններին, իսկ առավել սկզբունքայիններն խոստանում աշխատանքի դրական գնահատական
«Հենց հիմա իրար հետ խոսում ենք, մեր հայրենակիցները ծեծի են ենթարկվում Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Խոսում եք խոնարհումից, բայց նույն կարմիր բերետավորները ծեծելով հեռացնում են որդեկորույս ծնողներին իրենց որդիների շիրիմներից, որ դուք գնայիք այնտեղ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նիստին ներկա Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «ՀՀ պետական ինստիտուտները պարտավոր են և կիրականացնեն իրենց գործառույթները։ Ցանկացած երկրում ոստիկանությունը ուժային կառույց է, ոստիկանությունը հանրային կարգը պահպանելու, վերականգնելու համար ուժ է գործադրում ու ասում են՝ ոստիկանին չե՞ն դատում։ Մարդուն ինչո՞ւ պետք է դատել իր աշխատանքը անելու համար, մարդուն կարող են դատել իր աշխատանքը չանելու համար։
Ոստիկանը, իրավապահ համակարգը պետության ողնաշարն է, ով ոստիկանին իր գործառույթը անելու համար կփորձի պատժել, գործից հանել, նա խփում է պետության ողնաշարին։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ոստիկաններին, ովքեր հենց հիմա Հայաստանի օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականություններ են կատարում, ինչպես նախկինում, հետագայում էլ առավել սկզբունքայիններն իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանան»։
Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին՝ գոնե այս ամբիոնից դատապարեք ոստիկանական բռնի գործողությունները, որպեսզի սահմանափակում լինի, չէ՞ որ ի վերջո վաղը, մյուս օրը դուք էլ եք ընդդիմության լինի, հավերժ իշխանություն չե՞ք, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Պարոն Մինասյան, դուք նույնիսկ չեք պատկերացնի՝ ես ինչքան ոստիկանական հարվածներ եմ ստացել։ Ես վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ոչ մի դեպքի հետևից չեմ գնացել, որովհետև համարել եմ, որ ոստիկանն արել է իր աշխատանքը։ Ոստիկանը կատարել է իր աշխատանքը, բոլոր ոստիկանները, ովքեր կատարել են իրենց աշխատանքը, ճիշտ են անում»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ եք ուզում մեզանից, փողոցն էլ է մերը, տունն էլ․ քաղաքացին՝ ոստիկաններին
- Ոստիկանները ռետինե մահակներով հարվածում են քաղաքացիներին
- Ոստիկանությունը սպառնում է հատուկ միջոցներ կիրառել
- Երևան ոստիկաններ բերվել են նաև սահմանապահ մարզերից՝ Սյունիքից ու Տավուշից
- Մարդ, ով խոսք է տալիս ու չի անում, ի՞նչ է. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին. ՈՒՂԻՂ
- Ոստիկանության պարտականությունը քաղաքացիներին պաշտպանելն է, ոչ թե գողանալը. Բագրատ Սրբազան
- Ոստիկանները Պռոշյան փողոցից բերման են ենթարկում քաղաքացիներին