
Ոստիկանություն է տարվել 60 քաղաքացի
Դեմիրճյան- Պռոշյան փողոցներից 60 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
ՎԻՎ Հոդված 182-ը սահմանում է. Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը
Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: