Դմիտրի Տրենին. Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակում ՀԱՊԿ-ը ցույց տվեց թույլ կողմերը
«Ի սկզբանե շատերն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)շատերն ընկալեցին որպես Վարշավայի պայմանագրի տարբերակ կամ պատասխան ՆԱՏՕ-ին: Իրականում ՀԱՊԿ-ն այնքան էլ լավ ուսումնասիրված կազմակերպություն չէ՝ չնայած իր քառորդդարյա գոյությանը»,- ասաց Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի պրոֆեսոր և գիտական ղեկավար Դմիտրի Տրենինը:
Նրա բնութագրմամբ, ՀԱՊԿ-ը ոչ միություն է, ոչ էլ դաշինք։
«Այն ռազմաքաղաքական միավորում է՝ ոչ հստակ արձանագրություններով, որոնցում, իմ կարծիքով, բազմաթիբ հարցեր կան։ Դա դրական էր, երբ եղանակը լավ էր, երբ եղանակը դարձավ ահավոր, այն, ինչ լավ էր, դարձավ ոչ այնքան լավ»,-ասաց փորձագետը։
Նրա խոսքով, ռազմաքաղաքական ոլորտում Ռուսաստանի Դաշնության միակ իրական դաշնակիցը Բելառուսն է, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների դիրքորոշումը բազմավեկտոր քաղաքականությունն է։
«ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում, իմ կարծիքով, ցույց տվեց իրեն բնորոշ թույլ կողմերը և անորոշությունները, իսկ երբ իրավիճակը սրվեց, այն ներկայացավ իր ողջ գեղեցկությամբ»,- նշեց նա ու ավելացրեց, որ Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակում իր տեսակետը չի պարտադրում։
Նա ուշադրությունէ հրավիրել փաստին, որ Ռուսաստանի համար խիստ կարևոր՝ ուկրաինական հարցում ՀԱՊԿ անդամները չեզոքույուն են պահպանում, և դա փաստ է։
«ՀԱՊ անդամ ոչ մի երկիր, ահդ թվում և Բելառուսը, չի ճանաչել Ղրիմի ընդգրկումը ՌԴ կազմ։ Ռուսաստանին, իհարկե, դա դուր չի գալիս, բայց նա չի պարտադրում»,-ասաց Տրենինը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան