Հայաստանում Բելառուսի դեսպան. Բելառուսի բախտը բերել է, որ կողքին Ռուսաստանն է
«Գլխավոր իրադարձությունները, որոնցով պայմանավորված է իրավիճակը ոչ միայն մեր երկրներւոմ, այլևս ողջ աշխարհում, Ուկրաինայում տեղի ունեցողն են»,-հայտարարեց Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
Բելառուս դիվանգետը մասնակցում է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (ՌԱՀՀԿ) կազմակերպած «Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները հետխորհրդային տարածքում» թեմայով միջազգային կլոր սեղանին։
Նա նշել է՝ որպես դեսպան իրավունք չունի խոսել Հայաստանի առաջնահերթությունների մասին, գնահատական, խորհուրդներ տալ, կխոսի միայն Բելառուսի մասին։
«Բելառուսի բախտը բերել է, որ իր կողքին Ռուսաստանն է, անկախ այն բանից, որ մենք սլավոններ ենք։ Ուկրիանացիներն էլ են սլավոն։ Բայց մենք անցել ենք այլ ուղիով՝ ինտեգրացիայի։ Այսօր Միութենական պետությունը եզակի միավորում է, որը նմանը չունի աշխարհում։ Նույնիսկ այնպիսի միավորումներ, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը միավորման շատ ավելի ցածր աստիճան են, քան մենք ունենք Ռուսաստանի հետ»,-նշել է դեսպանն ու ավելացրել, որ ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը շատ կարևոր են, իսկ Բելառուսի համար դրանք հատկապես կարևոր են արևմտյան պատժամիջոցների համատեքստում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան