Դմիտրի Տրենին. Հիմա Ռուսաստանի և դրա արտաքին քաղաքականության առաջնահերթությունը մեկն է
«Անցած տարին Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար ոչ միայն հեղափոխական էր, այլև խզման տարի էր։ Ընդ որում դա խզում էր ոչ միայն քաղաքականության, այլև վերջին երեք հարյուր տարիների պահպանվող միտումների, որոնք ուղղված էին Ռուսաստանի՝ Եվրոպա մտնելուն, եվրոպական կառույցներին ինտեգրվելուն»,-Երևանում ասաց ՌԴ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի պրոֆեսոր և գիտական ղեկավար Դմիտրի Տրենինը։
Նա մասնակցում է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (ՌԱՀՀԿ) կազմակերպած «Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները հետխորհրդային տարածքում» թեմայով միջազգային կլոր սեղանին։
Շարունակելով միտքը՝ պրոֆեսորն ասաց, այսօր այդ միտումները չկան, ավելին, կասկածներ ունի, որ տեսանելի ապագայում այն կարող է վերականգնվել։
«Սա միանգամից տեղի չունեցավ, ամեն ինչ սկսվեց Դոմբասից, ութամյա հակամարտությունը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հանգեցրեց սրան։ Սա հակադրություն էր Ռուսաստանի ու հավաքական Արևմուտքի միջև։ Առաջին անգամ մենք Եվրոպայում մենք չունենք ոչ մի աջակից։ Կան չեզոքներ։ Սա շատ դաժան հարաբերություններ են»,-ասաց նա։
Նա այս պահին Ռուսաստանի արտաքին հարաբերությունները բաժանում է երկու մասի՝ պատերազմի ու խաղաղության և գործընկերության։
«Մի այսպիսի հիմար կատակ կար Արևմուտքում, ով չի ցանկանում լսել Սերգեյ Լավրովին, գործ կունենա Սերգեյ Շոյգուի հետ։ Հիմա արևմտյան աշխարհի հետ Ռուսաստանի հարաբերությունները հակամրտություն են, և այստեղ դիվանագիտությունը ենթակա դեր է կատարում։ Հիմա Ռուսաստանի և դրա արտաքին քաղաքականության առաջնահերթությունը մեկն է՝ հասնել Ուկրաինայում հատուկ գործողությունների նպատակներին, մնացած ամեն ինչ կախված է լինելու այն բանից, թե ինչպես է ավարտվելու պատերազմն Ուկրիանայում»,-ասաց նա։
Փորձագետըի խոսքի մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին