Առաջին անգամ Ասկերանի «Տանկ» հուշարձանին ծաղիկներ չխոնարհվեցին
Ասկերանցիներիս համար հունիսի 12-ը հիշատակի ու խոնարհումի անմոռաց օր է:
«1992-1993 թթ. հունիսի 12-ին Ասկերանի գունդը մեծ կորուստներ ունեցավ, հայորդիների արյամբ շաղախվեց մայր հողը, հերոսներով համալրվեց անմահների գունդը, և նրանց անունները փառքով գրվեցին արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարեգրության մեջ:
…Այդ օրերից տարիներ են անցել, սակայն ոչինչ չի մոռացվել ու երբեք չի մոռացվի:
Վերջին անգամ անմահացած հերոսների հիշատակին ասկերանցիները հարգանքի տուրք մատուցեցին 2023 թվականի հունիսի 12-ին։ Երեք ամիս հետո արցախահայությունը բռնի տեղահանվեց, իսկ Արցախը մնաց գերության մեջ։ Առաջին անգամ Ասկերանի «Տանկ» հուշարձանին և ռազմական իրադարձությունների վայրում զոհված տանկիստների հիշատակը հավերժացնող հուշաքարին ծաղիկներ չխոնարհվեցին։
Հավերժ փա՜ռք ու պատիվ մարտիրոսված քաջորդիներին, հավերժ խոնարհում Արցախյան բոլոր պատերազմներում ընկածների հիշատակին»,- գրում է Ասկերանի «Բերդ» թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները