Արարատ Միրզոյանը «բացատրում» է, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի մասին
«Հայաստանի վարչապետը չի ասել, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից»,-Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։
«Հայաստանի Հանրապետության վարչապետն ասել է՝ մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք, մենք կորոշենք, բայց հետ չենք գնա։ Սա է ասել՝ ոչ պակաս, ոչ էլ ավելի։ Եթե որևէ մեկը պնդում է, որ Հայաստանի վարչապետն ասել է՝ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է, և սա շատ հեշտ ապացուցելի է։
Կրկնում եմ՝ կարող ենք ձայնագրոթյունը հետ տալ ու նայել, վարչապետն ասել է՝ մենք կորոշենք, երբ դուրս գանք, բայց ետ չենք գնալու»,- ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ հարցուպատասխանի ժականակ Փաշինյանն ասել է. «Ովքեր ձևավորել էին փուչիկ դաշինք, որի անդամները պարզվեց ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններ են կատարում, այլ գնացել, Ադրբեջանի հետ պլանավորում են մեր դեմ պատերազմը։ Այ դրանք են մեղավորը»։
Տեղից արձագանքին՝ «բա դուրս եկեք», ասաց. «Դուրս կգանք։ Դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում, մենք կորոշենք երբ դուրս գանք։ Ասում ենք, պակա՞ս է եղել այդ ասելիքի։ Ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է։ Բա կարո՞ղ է հետ գնանք։ Ուրիշ ճանապարհ չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ոստիկաններին, իսկ առավել սկզբունքայիններն խոստանում աշխատանքի դրական գնահատական
- ԼՂ ժողովրդին բերել եք որպես 5 հազար դրամով ցույցի մատերիալ. Փաշինյանը՝ ընդդիմությանը
- Դուրս կգանք, բա կարո՞ղ է ետ գնանք. Փաշինյանի՝ ակնարկը ՀԱՊԿ-ի մասին
- Նիկոլ Փաշինյանի անվտանգության բազմաթիվ աշխատողներ հսկում են ԱԺ նիստերի դահլիճի դուռը
- Նորմալ մարդը ամոթից գետինը կմտներ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան