Ավել՝ ոչինչ
Լրիվ ուրիշ որակ է, երբ լսում ես կրթված, գիտական մարդու հանդարտ, կշռադատված խոսքը։ Բագրատ Սրբազանի՝ և միջազգային հանրությանը կոչում, և մամուլի հետ հարցուպատասխանումներում հնչեցին շատ կարևոր մտքեր, որոնցից թերևս երկու-երեքը շեշտեմ։
«Մենք հասկանում ենք մեր բոլոր արտաքին խաղացողների քաղաքական հետաքրքրությունները, բայց մեզ համար ընդունելի չէ արժեքների արհամարմամբ շահերի առաջ մղումը»։
Սա հարված է պրագմատիզմին, որը, չգիտես ինչու, միշտ գովերգվել է քաղաքական շատ գործիչների խոսքում ու գործում։ Վերջապես պրագմատիզմը, ասել է, թե՝ նպատակին հասնելը ցանկացած ձևով, ոտնատակ տալով արժեքներ, մարդկանց,... դուրս կմղվի քաղաքական կյանքից, ու քաղաքականությունը, որ ինքնաարդարացման համար պոռնկությանը հավասար էին գնահատում, վերջապես որակ կստանա՝ արժեքների պահպանում ու պաշտպանություն։
«Միջազգային բոլոր խաղացողներն արձագանքում են այն իրականությանը որում մենք գտնվում ենք, կարձագանքեն այն իրականությանը, որը մենք կստեղծենք»։
Այս խոսքի բանաձևում թերևս ամենակարևոր սկզբունքներն են ամփոփված։ Զարմանալի է, որ անդրադարձ սրան առանձնապես չտեսա։ Սա երկրի ինքնիշխանության հավաստում է, օտար խաղերին չտրվելու, կուլ չգնալու, ավելին՝ երկրում արժեքների վերականգնման, երկիրը ոտքի կանգնեցնելու ու երկիրի՝ Հայաստանի Հանրապետության ու հայի դեմքը ներկայացնելու խոստում։
Թերահավատների համար ուզում եմ բերել Ադրբեջանի ու Ալիևի օրինակը։ Վերջերս, երբ ալիևը անդրադառնում է Հայաստանի փաշինյանյան իշխանությունների՝ Ադրբեջանին սահմանատրման
թեմաներին, ասում է. ««Մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»։
Այսինքն՝ Ալիևն ասում է, որ բոլորը պիտի ընդունեն այն «իրողությունը», որ իրենք թելադրում են;
Ոչ միայն փաշինյանյան «իրական հայաստանը», բոլորը, թեև՝ սա ասել է մայիսի 10-ին, ադրբեջանի կողմից օկուպացրած Շուշիում։ Ու ոչ ոք, առաջին հերթին՝ Հայաստանի իշխանություննեը ոչինչ չեն պատասխանել այս ընդգծված ագրեսիային. ««Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հաջորդ հաղթանակն է»։
Այլ օրինակ՝ Ադրբեջանը թերևս եզակի մահմեդական երկիրն է, որ ամեն կերպ աջակցում է Իսրայելին։ Ընդ որում՝ բացեյբաց։
Դա, սակայն չխանգարեց նրան օրերս ճանաչել Պաղեստինի անկախությունը։
Ինչպիսի ինքնավստահություն, չէ՞։
Ինքնավստահություն, որ նրան տրվեց մեր պարտությունների գնով, հաղթանակներ, որ ադրբեջանին նվիրվեց ու դեռ նվիրվում է փաշինյանյան իշխանության կողմից։
Ու երիցս արդարացի է Բագրատ Սրբազանի պնդումը՝ այսօր իշխանափոխությունը ոչ թե հնարավոր կամ անհնար է, այլ՝ անհրաժեշտ։
Այլ ելք չկա։ Ոչինչ ավել, բայց պակաս էլ ոչինչ։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային բոլոր խաղացողները կարձագանքեն այն իրականությանը, որը մենք կստեղծենք. Բագրատ Սրբազան-ՈւՂԻՂ
- Ալիև. Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան