Այս պահից սկսած դուրս եկեք փողոց՝ դեպի Բաղրամյան-Դեմիճյան խաչմերուկ․ Բագրատ սրբազան
Բագրատ Սրբազանը ԱԺ-ի դիմաց հավքաված քաղաքացիներին հայտնեց, որ աղջիկներից երկու հոգի վնասվածք է ստացել և մեկ տղամարդ։ Նրանք այս պահին գտնվում են հիվանդանոցում։
Բագրատ սրբազանը շարունակեց կոչ անել քաղաքացիներին․ « Այս պահից սկսած դուրս եկեք փողոց՝ դեպի Բաղրամյան-Դեմիճյան խաչմերուկ, քիչ հետո կասեմ ինչ ենք անում։ Այդ մարդը կամ ճողոպրելու է, կամ մնալու է ԱԺ-ում՝ հատուկ ջոկատայինների թիկունքում։ Երես չունի և չի էլ կարող որևէ կերպով դեմ առ դեմ կանգնելու ու խոսելու, որովհետև իր միակ պատվարը մնացել է ոստիկանական ուժը, մնացել են փշալարերն ու ջրցանները։ Մեր երկրում այդ մարդը որևէ ձևով իշխանություն չունի։ Ոստիկաններն էլ են ծափահարում, ապրեք դուք»,- ասաց նա։
Բագրատ սրբազանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս մեր երկրում իշխանություն չունի և չի կարող ունենալ։
«Հավաքվեք ու հավաքվեք ժողովուրդ ջան։ Աբրահամին խոշտանգել են , սա է իրենց դեմքը»,- ասաց նա։
Ներկաները սկսեցին վանկարկել՝ «սրբազան»։