ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի կոչով՝ քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում
Քաղաքացիները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ հավաքվում են Բաղրամյան պողոտայում։
Նախօրեին Սրբազանն ասել էր. «Վաղը չափազանց կարևոր օր է։ Այս մարդիկ մերժել են մեզ, մենք նրանց պետք է գործազուրկ դարձնենք։
Սպասում եմ բոլորիդ։ Դիմում եմ բոլոր նրանց, որոնք իրենց սրտում ունեն այդ փոփոխությունների կարիքը, այստեղ լինեն, վերջնական վճռական խոսք ասելու»։
Այսօր ժամը 16․30-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու կառավարություն-ԱԺ հարցուպատասխան, որին ներկա կլինի Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ Փաշինյանն առավոտից արդեն ԱԺ-ում է, որտեղ ներկայացվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։
Իսկ թե ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին՝ ուղիղ միացմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ասում են՝ ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան. Գառնիկ Դանիելյան
- Այսօր պետք է հավաքվենք, ստիպենք Փաշինյանին, գա, առերեսվի իր ժողովրդի հետ. Իշխան Գևորգյան
- Բագրատ Սրբազան. Ժամը 15։00-ին բոլորիդ սպասում եմ, ժողովուրդ
- Այսօր իշխանափոխությունը ոչ թե հնարավոր կամ անհնար է, այլ՝ անհրաժեշտ․ Բագրատ սրբազան․ Ուղիղ
- Այս ամբողջ շարժումը իշխանափոխությունից ավելի է՝ արժեքի, քաղաքակրթական, մտքի փոփոխություն է. Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան