Սա պետության հակաօրինական ու անհասկանալի ձևախեղում է, մեր գոյության հարցը. Բագրատ Սրբազան. ՈՒՂԻՂ
«Այնտեղ ոչ սահմանագծում կա, ոչ էլ սահմազատում։ Այնտեղ կան միակողմանի զիջումներ, զիջում էլ չկա, հանձնում է։ Սա հակասահմանադրական է, Սահմանադրությանը, միջազգային իրավունքին հակասող հանցանք է»,-Բաղրամյան պողոտայում մինչ հանրահավաքի մեկնարկը լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա ընդգծեց՝ գործընթացի համար չկան միջազգային երաշխավորներ, փոխարենը կա ուղիղ խոսակցություն, թելադրանք ու հարկադրանք։
«Այդ գործընթացը, այպսես կոչված սահմանազատման, մեր բնութագրմամբ հարկադրանքով միակողմանի զիջումները, միայն Տավուշով չի ավարտվում և դեռ Տավուշում էլ չի ավարտվել, շարունակաբար տարածվելու է մեր պետության վրա։ Այն բազմաթիվ շերտեր ունի։ Սա պետության հակաօրինական ու անհասկանալի ձևախեղում է, մեր ինքնության է առնչվում, մեր կենսատարածքին, ապրելու իրավունքին, եթե այս բոլորը դնում ես իրար կողքի, դառնում է մեր գոյության հարցը»,-ասաց նա։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ «սահմանազատման» գործընթացը չավարտված, Ադրբեջանը խոսում, հրահանգում է խաղաղության պայմանագրի նախապայմանների մասին։