Ոստիկանության պարտականությունը քաղաքացիներին պաշտպանելն է, ոչ թե գողանալը. Բագրատ Սրբազան
«Մարդկանց բերման են ենթարկել առանց պատճառի։ Ինչո՞ւ։ Մարդիկ խաղաղ իրենց անհնազանդության ակցիան էին անում։ Որևէ բան արե՞լ են»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Գնդապետ Պետրոսյանն ասաց, որ կճշտի ինչի համար են բերման ենթարկել։
«Լրիվ ապօրինի գործողություն է։ Թող կասկած չունենան, որ ես հանկարծ ոտքս հետ եմ դնելու։ Չեն կարող մարդ գողանալ, մենք եկել ենք խաղաղ, հանգիստ մեր պահանջը ներկայացնելու։ Ոստիկանության պարտականությունն այդ մարդկանց պաշտպանելն է, ոչ թե գողանալը։ Խնդրում եմ տեղեկացրեք ձեր ղեկավարությանը»,- ասաց Սրբազանը։
Քիչ անց գնդապետ Պետրոսյանն ասաց, որ Դեմիրճյան-Պռոշյան հատվածում է եղել, ոստիկանությունը նախապես հայտարարել է՝ դուրս գալ այդ հատվածից, դուրս չեն եկել, որից հետո ոստիկանների այդ պահանջը չկատարելու համար որոշ մարդիկ բերման են ենթարկվել։
Իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը հետարքրքվեց, թե ինչո՞ւ են Պռոշյանի հատվածում գտնված քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակել։
Հիշեցնենք, որ Պռոշյան փողոցում ոստիկանները փակել են երթի մասնակիցների առջև ճանապարհը, հորդորում են նրանց դուրս գալ երթևեկելի մասից։ Այնուհետև ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին, նաև մայթով քայլող։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ինքը մուտք է գործել ԱԺ, բայց պետք է արգելափակենք, որ դուրս չգա. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Այսօր չափազանց կարևոր ու վճռական օր է մեզ համար
- Ոստիկանները Պռոշյան փողոցից բերման են ենթարկում քաղաքացիներին
- Սա պետության հակաօրինական ու անհասկանալի ձևախեղում է, մեր գոյության հարցը. Բագրատ Սրբազան. ՈՒՂԻՂ
- ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի կոչով՝ քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան