Ճողոպրել է Ազգային Ժողովից, փախել. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
«Ո՞ւմ վախեցրեցիք։ Ճողոպրել է Ազգային Ժողովից, փախել»,-հատուկ միջոցների կիրառումից հետո հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ քաղաքացիներին հորդորելով կանգնել մայթերին ու արագ տեղ ազատել շտապ օգնության մեքենաների համար։
Նա հորդորեց մարդկանց սխալ տեղեկություններ միմյանց չփոխանցել։
«Այո կան վիրավորներ, որոնց բուժօգնություն է ցուցաբերվում։ Նիկոլապետության դեմքն է սա։ Ժողովրդի վրա ռումբ նետող վարչապետի դեմքը»,-ասաց Սրբազանը։
Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ճողոպրել, փախել է Ազգային Ժողովի շենքից։
«Դու որևէ աստիճանի կապ չունես էս ժողովրդի հետ, դա էլ ցույց տվեցիր»,-ասաց Սրբազանը։