Գիտեք չէ, որ ճողոպրել է ստախոսը, ժողովուրդ, ուզո՞ւմ եք, որ գնանք բռնենք․ Բագրատ Սրբազան
«Գիտեք չէ, որ ճողոպրել է ստախոսը, ռիսկ էլ չի արել, որ մենակ գնամ ներս ՝ հետը հանդիպեմ»,- այս մասին Բաղրամյան պողոտայում ասաց Բագրատ Սրբազանը՝հավելելով․
«Ուզում եք՝ 50-100 հոգով հավաքվեք, ձեր ականջ կտրող, լավ տղերքով հավաքվեք, որտեղ ուզում եք՝ Խորհրդարանում, հաստ պատերի հետևում կամ բաց տեղերում, դուք այս ժողովրդի վրա ձեռք եք բարձրացրել, վախը ծնկների մեջ՝ ժողովրդի վրա ձեռք եք բարձրացնում։ Չգիտեմ էլ,թե ուր է փախել, ուր որ փախել է ժողովուրդ ուզո՞ւմ եք, որ գնանք բռնենք»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կառավարության շենքում է, բայց պետք է հստակ ճշտել, հետո ՝ շարժվել։
«Նրա գործածն անհանդուրժելի է։ Եթե կատարվածին իրավապաշտպան կոչվածները կամ միջազգային հանրություն դարձյալ կույր եղան, նշանակում է՝ իրենց դրածոն են»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան