Պետք է գնաս ու գնալու ես, մեր հորդորն է, որ խաղաղ գնաս. Բագրատ սրբազան
«Մեր տեղեկություններով վախկոտը կառավարության շենքում էր, բայց ինչ-որ տեղ է գնացել»,-հասնելով կառավարության շենքի դիմաց՝ Սրբազան շարժման երթի մասնակիցներին ասաց Բագրատ սրբազանը։
Նա հիշեցրեց, որ այսօր ոստիկանությունն բռնություններ է գործադրել և լուսաձայնային նռնակներ է կիրառել խաղաղ ցուցարարների դեմ
«Տղա ես՝ Իլհամ Ալիևեին կես բառ ասա»,- Փաշինյանին դիմեց Բագրատ Սրբազանը և շարունակեց. «Նվաստացած, ստորացված մարդիկ ոտքի են կանգնել, այլևս անհանդուրժելի է այս վիճակը, այն չի կարող շարունակվել, պետք է գնաս ու գնալու ես, մեր հորդորն է որ խաղաղ գնաս»;
Նա երթի մասնակիցներին կոչ արեց վերադառնալ Բաղրամյան պողոտա և ամփոփել օրը։
Հարակից հրապարակումներ`
- Կյանքումս առաջին անգամ եմ տեսնում քար նետող ոստիկան. Բագրատ Սրբազան
- Սուրեն Պետրոսյանին քաղաքացիական մեքենայով առևանգել են․ Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան